Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կատալոնցիները լրջորեն են անցել գործի

Կատալոնցիները լրջորեն են անցել գործի
25.10.2012 | 17:20

«Բարսելոնը», «Էսպանյոլը», մնացած կատալոնյան ակումբները, բացառությամբ «Օսպիտալետ» ակումբի, Platforma Pro Seleccions Esportives Catalanes-ի հետ պայմանագիր են կնքել, որի էությունը հետևյալն է` հասնել կատալոնյան սպորտի միջազգային ճանաչման: «Այն, ինչին մենք ձգտում ենք, միանգամայն նորմալ է,- հայտարարել է Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը: -Կատալոնիան ունակ է իրեն նեկայացնելու միջազգային բեմահարթակում, սեփական ազգային թիմով»:
Platforma Pro Seleccions-ի նախագահ Խավիեր Վինյալսի խոսքով` Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ սեփական ազգային թիմի ստեղծման: Նա նաև հույս է հայտնել, որ ֆուտբոլային ակումբների օրինակին կհետևեն նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչները:
Նայած ում ինչպես է ձեռք տալիս` այս քայլը կարելի է որակել և՛ անկախականության, և՛ անջատողականության դրսևորում: Առանձնակի չծավալվելով քաղաքական գործընթացների մեջ` հիշեցնենք միայն, որ Կատալոնիան դեյուրե Իսպանիա մեկ ամբողջական պետության մասն է կազմում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ